Որոնում

492

1. Արևածագ՝ բարձր լեռնեն,
Բարձրյալ Աստծո փառաց միտքն է,
Հոսող գետն էլ անապատեն
Հրաշագործ ձեռքով արված մի փոքրիկ մասն է:

     Ես ապշում եմ, երբ տեսնում եմ՝
     Նա արել է այդ բոլորն ինձ համար,
     Օ՜, ի՜նչ մեծություն, ի՜նչ փառահեղ,
     Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա:

2. Գողգոթայի խաչի վրա
Մեկնեց ձեռքը՝ փրկելու աշխարհն կորած,
Ցավերի մեջ նպատակ կար՝
Հրաշագործ ձեռքով արված մեծ փրկություն:

3. Մեղքից գերված, կոտրված սիրտն
Մեկ հպումից կդառնա նոր՝
Ծնված սիրուց, ազատ՝ մեղքից,
Ստեղծագործված Նրա հզոր ձեռքով: 

     Ես ապշում եմ, երբ տեսնում եմ
     Նրա բոլոր արածները ինձ համար,
     Օ՜, ինչ մեծ բան է գիտենալ՝
     Ես փրկված եմ հրաշագործ ձեռքով Նրա:
     Կենդանի վկան եմ Նրա՝
     Հռչակելու հրաշագործ ձեռքը Նրա,
     Օ՜, ի՜նչ մեծություն, ի՜նչ փառահեղ,
     Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա: