Որոնում

498

1. Տե՜ր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Ձյունից ճերմակ, մաքուր,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։

     Ալելուիա՜, ամեն, (2)
     Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
     Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։

2. Տե՜ր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Լինեմ ճերմակ, մաքուր:
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհի՛ր, ո՜վ Տեր,
Սուրբ Հոգով լեցուն մի կյանք,
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհի՛ր, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։