Որոնում

506

1. «Սա է Ծառան Իմ, ում կհավանեմ,
Նա է Ընտրյալն Իմ, ում ձեռք կմեկնեմ։
Սա է Ծառան Իմ, Իմ Սուրբն է Նա:
Նա կազատի ձեզ ձեր մեղքերից,
Կույրեր կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն»։

     Իմ Տե՜ր Հիսուս,
     Փա՜ռք քեզ, ալելուիա՜,
     Փա՜ռք քեզ, ալելուիա՜,
     Տեր Աստվա՜ծ իմ.
     «Դուք սիրե՛ք Նրան՝ ձեր Արարչին,
     Դուք հարե՛ք Նրան՝ ձեր Փրկչին,
     Իմ Որդուն՝ հեզ ու խոնարհ
     Միածին Գառին»:

2. «Սա է Ծառան Իմ, Նրան եմ սիրում,
Ով կընդունի Նրան, կընդունի Ինձ։
Սա է Ծառան Իմ, Նա է Արդարը,
Ով կլսի Նրան, կլսի Ինձ:
Նա է մկրտում Հոգով, կրակով
Նրան, ով կուզի Իմ կամքը կատարել»: