Որոնում

51

     ՀԵ 39, Էլմ. 582, Ղուկ. 24
1. Ո՜վ Փրկիչս, օրն իջած է,
Կաղաչեմ Քեզ, քովս կեցի՛ր,
Թանձր մութն արդեն իջած է,
Այս գիշեր իմ հյուրս եղի՛ր։
Երբ պակսին օգնականներս,
Դուն միայն ես օգնական,
Բազմաթիվ են վտանգներս,
Ո՜հ, եղի՛ր ինծի պաշտպան։

2. Աշխարհիս պայծառությունը
Շատ չանցած կը մթննա,
Փառքն ու մեծ վայելչությունը
Շուտ աներևույթ կ’ըլլա։
Բայց Դուն ես հույսիս արևը,
Հավիտյան Դուն չես փոխվիր,
Ճառագայթներուդ պարգևը
Շնորհե ինձ, քովս կեցիր։

3. Շատ անգամ, Տե՛ր, Քեզ մոռցած եմ,
Սակայն Դուն զիս մի՛ մոռնար,
Շատ անգամ Քեզ թողուցած եմ,
Բայց ինձմե մի՛ հեռանար։
Ո՜վ Հիսուս, հոգվույս Փրկիչը,
Հետս կենալ Դուն խոսք տվիր,
Երբ որ անօրեն փորձիչը
Հարձակի վրաս, քովս կեցի՛ր։

4. Եվ վերջին թշնամիին վրա
Տուր, որ հաղթանակ երգեմ,
Իմ վրաս հարձակած ատենը՝
«Ո՞ւր է քո խայթոցդ»,- ըսեմ։
Որ մահեն, Տե՛ր, ազատվիմ ես,
Դառն մահվան Քեզ հանձնեցիր,
Թող մահվան մեջ չընկղմիմ ես,
Մինչև վերջը քովս կեցի՛ր։