Որոնում

532

1. Եկա Քեզ մոտ պայծառ մի օր,
Տխրությունս չթաքցրի,
Ասացի՝ Տե՛ր, ընդունի՛ր ինձ,
Եվ Դու ձեռք մեկնեցիր։
Քեզ հետ եմ ես միշտ ապահով,
Լինի փոթորիկ, թե ձյուն,
Եվ միշտ ուրախ եմ ես լինում,
Երբ իմ կողքին ես Դու։

     Հիսո՜ւս, օ՜, Հիսո՜ւս,
     Փափագում եմ Քեզ տեսնել,
     Հիսո՜ւս, օ՜, Հիսո՜ւս,
     Ընդմիշտ Քեզ հետ կուզեմ լինել։

2. Նորից անցավ ահա մեկ օր,
Ինչպես օրերը բոլոր,
Նույն տխրությամբ ես լցվեցի
Առանց Տեր Հիսուսի:
Քեզ հետ եմ ես միշտ ապահով,
Լինի փոթորիկ, թե ձյուն,
Եվ միշտ ուրախ եմ ես լինում,
Երբ իմ կողքին ես Դու։

3. Չեմ մոռանա սերդ երբեք
Եվ Քո գամված ձեռքերը,
Ու Քո արյունը, որ տվեց
Փրկություն տանջանքից։
Հանդիպման պահ կգա նորից,
Եվ կտեսնեմ ես այնտեղ
Իմ Քրիստոսին, իմ Տեր Փրկչին,
Որ կյանքը տվեց ինձ։