Որոնում

577

1. Գարուն է հիմա իմ հոգում.
Հիսուսն է ապրում իմ սրտում,
Անապատը չոր իմ սրտի
Դարձել է ծաղկած մի այգի:

     Տե՜ր Հիսուս, Քեզ եմ ես օրհնում,
     Իմ Արքա՛, Քեզ եմ մեծարում,
     Ինչպիսի՜ մեծ երջանկություն.
     Ես գտա մեծ ողորմություն:

2. Մոլորված էի խավարում,
Մահվան շուքի մութ ձորերում.
Չունեի ես ուրախություն,
Չկար ոչ մի խաղաղություն:

3. Շարունակ թող Քո Սուրբ Հոգին
Մշակի, մաքրի սիրտը իմ,
Եվ սերմերը Քո իմ սրտում
Աճեն, պտուղ տան իմ կյանքում: