Որոնում

582

1. Ինչպե՞ս կարող եմ ես լույս լինել,
Եթե Քո լույսը չունենամ իմ մեջ,
Եթե Քո սերը չունենամ ես,
Սիրո աղբյուր չեմ կարող լինել։

2. Ինչպե՞ս կարող եմ ես աղ լինել,
Եթե Քո համը չունենամ իմ մեջ,
Եթե Քո օրհնությունը չվայելեմ ես,
Օրհնության աղբյուր չեմ կարող լինել։

3. Սրտիս հոժարությամբ, ո՛վ իմ Տեր,
Ընդունի՛ր ընծայումը տկարիս,
Հոգուդ կրակով այրիր անձիս կյանքը,
Որպեսզի իմ մեջ լինես միայն Դու`
Կյանքի, առատ կյանքի մեր աղբյուրը: