Որոնում

586

     ПВ 1070 
1. Ես ուզում եմ, իմ լավ բարեկամ,
Սիրտս բացել ու առջևդ գալ,
Երկնքից ինձ վրա Դու նայիր,
Դու գիտես ամեն զարկը սրտիս:

2. Ես ուզում եմ սիրտը իմ բացել,
Տրտմության իմ բեռը թոթափել,
Իմ ցավերի մեջ ինձ կարեկից
Միայն Դու ես, Հիսո՛ւս, ի՛մ Փրկիչ:

3. Ես շտապում եմ Քո առջև գալ,
Երբ մռայլ է շուրջս և խավար,
Երկնքից ինձ վրա Դու նայի՛ր,
Իմ Բարեկամ, միշտ ինձ հետ եղիր: