Որոնում

594

1. Տրտմության մեջ իմ հոգու` հույսն է միակ,
Խավարի մեջ օրերիս` լույսն է միակ,
Նա է, որ Իր գիրկն առած, ինձ է օրհնում,
Ինձ չարից ամեն վայրկյան Նա է փրկում:

     Հայրն է Նա իմ,
     Հայրն է Նա քո,
     Հայրն է ներող,
     Տերն է սիրող:
     Հավատա՛ և աղոթի՛ր, որ մեր կյանքը սեր դառնա,
     Հավատա՛ և աղոթի՛ր, որ խավարը հեռանա,
     Հավատա՛ և աղոթի՛ր, ցավ ու վիշտ կվերանան,
     Հավատա՛ միայն և աղոթի՛ր,
     Հավատա՛ միայն:

2. Ով Նրան ամբողջ սրտով կորոնի,
Ով Նրան ամբողջ հոգով կապավինի,
Միշտ Նրա կրծքին փարված՝ կյանքն իր կապրի,
Ողողված Նրա լույսով՝ միշտ կօրհնվի:

Youtube ♪♫ ➤