Որոնում

595

1. Հեռվից է Տերն երևացել,
Իր մեղմ ձայնով ինձ հետ խոսել,
Թե` հավիտյան քեզ սիրեցի,
Ողորմությամբ քեզ փրկեցի:

     «Ընկած էիր արնաթաթախ,
     Վերքերով լի, անօգնական,
     Անցա կողքովդ Իմ սիրով Ես
     Եվ կամեցա, որ դու ապրես»:

2. Խոսեց կրկին. «Դեղ եմ բերել,
Նայի՛ր խաչիս և կգտնես,
Հավատքով վերքերիս նայի՛ր
Եվ անպայման կբժշկվես»:

3. Սիրող հոգով ինձ փնտրեցիր,
Գտար կորածիս, փրկեցիր,
Ինձ պես տկար, խղճուկ մեկին
Տե՛ր իմ, արեցիր Քո որդին: