Որոնում

610

1. Սերդ, որ ներել է մեզ, սերդ, որ փրկել է մեզ,
Սերդ թող պահի միշտ մեզ այս ունայն աշխարհում:
Սերդ չի հպարտանում, սերդ չի գոռոզանում,
Սերդ անսահման է, Տե՛ր, ու կյանք է տալիս մեզ:

     Չկա բարձրություն, չկա խորություն,
     Չկա մեծություն սիրուդ հավասար,
     Աստծուց է տրվում այդ սերը անսահման,
     Լցնում է իմ սիրտն իր սուրբ ջերմությամբ:

2. Սերդ, որ քաղցր է սրտիս, սերդ, որ լույս է կյանքիս,
Սերդ, որ հույս է տալիս այս ունայն աշխարհում:
Սերդ սրտեր է փշրում, սերդ մեղքեր է մաքրում,
Սերդ, որ հոգ է տանում ու տալիս ցնծություն: