Որոնում

613

1. Կա մի աշխարհ լուսե,
Ուր չկա խավար, չկա նաև գիշեր:
Ուր կա մի Էակ լուսե,
Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառվում
Ու լուսավորում խավարած հոգիներին,
Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին,
Ու խինդով լցնում սգավոր հոգիներին:

     Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև, մթին,
     Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին,
     Իր Հոգով երջանկացնում, լցնում է սիրտը իմ,
     Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված, Տե՜ր իմ:

2. Կա մի աշխարհ լուսե,
Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում,
Նա է, որ պարզած ձեռքով
Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում,
Եվ ինչպես մի հուր, ջերմացնում սառած հոգին,
Ու բոցավառում պատրույգը մարած լամպի,
Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից: