Որոնում

614

1. Հորիզոնն է անհաս ինձ փայլում,
Իմ հոգին կարոտով է լեցուն,
Պիտ հասնեմ այն եզերքն փառավոր,
Ուր պայծառ է անվերջ առավոտ:

      Առավոտ, առավոտ.
      Եվ փրկված հոգիներ բյուրավոր:
      Պիտ տրվեն քնարներ ամենքին,
      Որ գովեն Գառնուկին փառավոր:

2. Բայց ունենք կարճ ճամփա քայլելու,
Եվ փշոտ է ճամփան ու քարոտ:
Կուղեկցի մեզ այնտեղ Սուրբ Հոգին,
Ուր պայծառ է, անվերջ առավոտ:

3. Ջինջ երկինքն է անվերջ ինձ փայլում,
Եվ իմ սիրտը երկինք է ձգտում:
Ժառանգեմ այն քաղաքը ոսկյա`
Պատրաստված Քրիստոսով զորավոր:

      Ալելուիա՜, ալելուիա՜,
      Իմ տունը երկիքն է հավիտյան:
      Ալելուիա, ալելուիա,
      Քրիստոսն է Փրկիչս միմիայն:

Youtube ♪♫ ➤