Որոնում

618

1. Մեծ գիտության ակն ու աղբյուր,
Ինձ կյանք տվող կենդանի ջուր:
       Ծարավ սրտիս լի ավազան,
       Փրկության դուռ, կյանքիս տապան,
       Խոսքդ հզոր` կյանքիս պատճառ,
       Քոնն է կյանքս, Քոնն է հոգիս:

2. Ամենօրյա նյութն ես խոսքիս,
Երգ երգոցն ես, սուրբ սերը սրտիս:
       Ուրախ կառնեմ քայլերս բոլոր,
       Հաղթություն կա ինձ ամեն օր,
       Անունը մեծ Քրիստոսի
       Անշարժ վեմն է բոլոր սրբոց:

3. Կյանքի խոսքեր ունես, իմ Տեր,
Քո սուրբ սիրուց ո՞ւր գնամ ես:
       Կյանք եմ գտել Աստծո սիրով,
       Քայլում եմ ես միշտ հավատքով,
       Որոշված եմ կյանքի համար,
       Քեզ եմ պաշտում ես անդադար: