Որոնում

634

     Շար. 
1. Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ
Այսօր ի նոր գերեզմանէն:

      Երևեալ լոյս յարութեան, աւետիս,
      Ի խաւարի ստուերաց մահու:
      Աւետիս:
      Յարեավ Քրիստոս, աւետիս:

2. Երփնազարդ հոգվոցըն տունկք
Կանանչացան կենդանութեամբ:

3. Րենական լուսոյ սաղարթք
Ի հոգեւոր գարնան փթթեալք:

4. Սիրով մեռեալըն վասըն մեր
Յարոյց ընդ իւր լանկեալ բնութիւնս:

(1.Նոր ծաղիկ պայծառորեն երևաց
Այսօր նոր գերեզմանից:

     Հարության լույս երևաց, ավետիս,
     Մահվան ստվերների խավարում:
     Ավետիս:
     Քրիստոսն հարություն առավ, ավետիս:

2. Հոգիների երփներանգ տունկերը
Կանաչեցին կենդանությամբ:

3. Լույսի սաղարթները
Հոգևոր գարնան մեջ փթթեցին:

4. Մեզ համար սիրով մահացածը
Իր հետ հարություն տվեց մեռած բնությանը:)