Որոնում

650

1. Ո՜վ Հայր երկնավոր, նայէ գահէդ վերին
Սուրբ ներկայութեանդ մատնած այս ամոլին.
Վստահ հավատքով անոնք Քեզ կը նային,
Տուր Քու օրհնությունդ, շնորհքդ աստվածային:
Անսկիզբն Աստված, ո՜վ հզոր Արարիչ,
Դու Աղբյուր կենաց և ընտանեաց Կազմիչ,
Միացո՛ւր զանոնք խոսքովդ զօրավոր
Ու պսակն ըրէ շնորհավոր:

2. Տէր Հիսուս Քրիստոս, որ հրաշքովդ առաջին
Կանայի հարսնիքին օրհնեցիր լիովին,
Օրհնէ այս նոր զույգն խորհուրդովդ մտերիմ,
Միշտ պահե իրենց ուխտին հավատարիմ:
Որդիդ Աստուծոյ, ո՜վ Փրկիչ մեր գթած,
Տուր անոնց պսակ հավերժական կենաց.
Երեսդ փայլեցուր, Փառաց թագավոր
Ու պսակն ըրէ շնորհավոր:

3. Հոգիդ Աստուծոյ՝ Աղավնիդ երկնային,
Վառէ անոնց սիրտն սուրբ կայծովն հավատքին,
Ցրուէ սատանին ամէն դավերը չար,
Ըրէ անոնց տունն Աստվածութեանդ տաճար:
Սուրբ պահէ իրենց հոգին, շունչն ու մարմինն,
Թող միշտ Քու լուսոյդ քայլ առ քայլ հետեւին,
Օրհնէ ցնծութեամբ կյանքն իրենց բոլոր,
Այս պսակն ըրէ շնորհավոր: