Որոնում

657

1. Հրեշտակն յերկնից կ’իջնայ,
Կ’ըսէ մարդկանց սեռին.
«Ադամորդի՛, ցնծա՛,
Ահա քեզ աւետիս.

      Քրիստոս յարեաւ ի մեռելոց, (2)
      Իբր անդրանիկ յարուցելոց»:

2. Երբ կ’որոտար երկինք,
Երկրի հիմն սարսեցաւ.
Ապշած ինկան մարդիկ,
Տապանը բացուեցաւ:

3. «Հոս չէ Ան, որ մեռաւ.
Կանայք, ինչո՞ւ կ’ողբաք.
Սուգի ատենն անցաւ,
Ուրախանայ աշխարհք»:

4. «Եկէք, ու զիս տեսեք,-
Ըսաւ Ինք` Տէրն փառաց,-
Բոլոր աշխարհ գացէք,
Ըսէք ամեն ազգաց»:

5. Արդ մենք ալ յարութեան
Հանդէսը կատարենք.
Եւ ի ձայն ցնծութեան
Ուրախալից գոչենք: