Որոնում

87

    ՀԵ 251, Էլմ. 746, Հռոմ. 8։35,39
1. Ով տառապանաց աշխարհը,
Ի՜նչ սուր են փուշերդ ինծի,
Ուր էր, որ զիս տաներ մեկը
Այս խոր ձորեն։

2. Ով Իսրայելի տանողը,
Ե՛կ ամպի, կրակի սյունով,
Անվտանգ անցուր մեր անձը
Այս խոր ձորեն։

3. Քաջ Հովիվ Դուն, Տեր Հիսուս իմ,
Բաց Քո սիրոյդ բազուկներ.
Հետս եղիր, զորեղ պաշտպան իմ,
Այս խոր ձորեն։

4. Սուրբ Հոգի, հզոր Աստված մեր,
Թշնամեաց հաղթե ուժովդ,
Մի թողուր զիս` դեռ չելած վեր
Այս խոր ձորեն:

5. Ո՜հ, ինչ վիշտ ու ցավ քաշած եմ
Հոս` կյանքիս բաժին եղած,
Ընդունե զիս, երբ ելլեմ ես
Այս խոր ձորեն։