Որոնում

92

ՀԵ 14, Էլմ. 612, Սաղմ.92
1. Ո՜հ, պայծառ ու գեղեցիկ օրն Տերունի,
Կողջունենք Քու լույսդ զմայլելի,
Որ, այս գիշերվան խավարը ցրելով,
Փայլեցավ ժպիտներով։

    Ո՜հ, օր խաղաղ, սուրբ օր երկնային,
    Օր սեպհական աստվածային,
    Առավոտ զվարթարար ու Տերունի,
    Ողջու՜յն Քեզ, լույսդ բերկրալի։

2. Վեց օրերն աշխատության անցան, գացին,
Մարմնավոր գործերն վերջացուցինք,
Արդ ուրախանանք, հասավ օրն հանգստյան,
Օրն զվարթ, Տերունական։

3. Ուստի վայելենք այս պատվական ժամերն,
Ինչպես պատվիրեց Աստված` մեր Տերն,
Որ առաջնորդվինք երկնից սուրբ հանգստյան,
Վայելենք փառք հավիտյան։