Որոնում

93

     Էլմ. 456
1. Մենք ցնծումով, ցնծումով միշտ վազենք,
Մինչ սուրբերուն փառավոր տեղ ելնենք,
Տեր Հիսուսի ձայնն լսենք ու ցնծանք
Եվ ցնծումով, ցնծումով քովն երթանք:
Կարճ է ճամփան, շուտ պիտի վերջանա,
Մեր տունը միշտ Աստծո քովն ըլլա,
Տեր Հիսուսով փրկության, ո՜հ, հասնինք,
Հոն ցնծումով, ցնծումով միշտ հանգչինք:

2. Մեզմե առաջ գացողներ շատ եղան
Եվ մեզ ալ հոն տեսնելու կցանկան,
Որ Գառնուկին քաղցրաձայն երգ երգենք,
Միշտ ցնծումով, ցնծումով զայն օրհնենք:
Քաղցր ձայներ ականջնիս կհասնին,
Փրկյալներուն քնարներն կլսվին,
Սուրբ հրեշտակաց մեղեդին կլսենք,
Հոն ցնծումով, ցնծումով կվազենք:

3. Մահը շուտով թեև մեզ հոն տանի,
Չվախնալով վեր ելլենք Հիսուսի,
Գերեզմանին մեջ Անոր պես պառկինք
Եվ ցնծումով Անոր հետը ննջենք:
Սուրբ հարության առավոտը ելլենք,
Մահն հաղթված, խափանված ալ տեսնենք,
Սուրբ երկնային քաղաքին մեջ շրջինք,
Հոն ցնծումով, ցնծումով բնակինք: