Որոնում

667

     Հիսո՜ւս, (8)
     Ալելուիա՜, (6)
     Ի՜նչ մեծ ես Դու, (6)
     Քոնն է ողջ փառքը, Քոնն է պատիվը: (2)
Հզոր Արքա` Սուրբ և Սքանչելի,
Փառաբանում ենք Քեզ, ո՜վ Տեր,
Բարձրացի՛ր մեր մեջ, ո՜վ Պաշտելի,
Հիսո՜ւս (3), ի՛մ Փրկիչ:

***
1. Տեսե՛ք, մարդի՛կ, Գողգոթայում
Անմեղ Գառին, որ խաչվեց,
Հայրը զոհեց Միակ Որդուն,
Ինձ և քեզ կյանք պարգևեց:
     Օվսաննա՜, Օվսաննա՜,
     Խաչի վրա Նա մեզ ներեց,
     Օվսաննա՜, Օվսաննա՜,
     Աստծո հետ մեզ հաշտեցրեց:

2. Թեև խաչի վրա մահացավ
Եվ գերեզման դրվեցավ,
Երրորդ օրը Քրիստոս հարյավ,
Հոր փառքով մեզ երևցավ:
     Օվսաննա՜, Օվսաննա՜
     Հարուցյալ Տեր Հիսուսին,
     Օվսաննա՜, Օվսաննա՜
     Մեր կյանքի միակ հույսին:

3. Դու ես Ալֆան և Օմեղան,
Դու ես Սկիզբը և Վերջը,
Եվ ամեն ոք, որ կլսի,
Թող ասի. « Ամեն, եկո՛ւր»:
     Օվսաննա՜, Օվսաննա՜
     Մենք սպասում ենք մեր Փրկչին,
     Օվսաննա՜, Օվսաննա՜
     Մեր Աստծուն, մեր Արարչին: