Որոնում

681

1. Դու գիտակցաբար մահվան գնացիր`
Տառապանքներիդ տեղյակ լինելով:
Խոր վերքերի մեջ Դու լուռ մնացիր`
Քո ծանր խաչը սիրով տանելով:

     Թվում է` ձայնդ է հասնում ականջիս,
     Երբ որ գամում են Քո սուրբ ձեռքերը,
     Կարծես ասում ես. «Ակա՛նջ դիր կանչիս
     Ու գնահատի՛ր իմ այս վերքերը»:
     Ինչպե՞ս կարող եմ, Տե՛րս, մոռանալ
     Տառապանքներդ ու տանջանքներդ,
     Հոգիս իմ ներսում սկսում է լալ,
     Երբ միտք եմ բերում գամված ձեռքերդ:

2. Դեմքդ եմ տեսնում` արյան մեջ կորած,
Քո Հոգով օծված հոգուս աչքերով,
Տեսնում եմ նաև կողդ խոշտանգված,
Եվ սուրբ գլուխդ` պատված վերքերով:

Youtube ♪♫ ➤