Որոնում

685

1. Երբ քայլում էի մոլորված այս մահվան շուքի ձորում,
Թվում էր, թե ելք չկա, հույսս էր արդեն մարում:
Ընկեր, մոտիկ, բարեկամ ինձ թողեցին, հեռացան,
Եվ խիստ մտերիմ մարդիկ նույնիսկ թշնամի դարձան:

    Բայց կար Մեկը, որ ինձ սիրեց,
    Իմ բոլոր մեղքերը ներեց,
    Նրա անունն է Հիսուս:
    Ընկած էի, Նա ոտքի հանեց,
    Մեռած էի, կենդանացրեց,
    Պարգևեց աչքերիս լույս:

2. - Լսի՛ր, ո՜վ իմ բարեկամ, թե բոլորը լքեն քեզ,
Թե ծնողներդ անգամ արհամարհեն, ատեն քեզ,
Կանչի՛ր միայն Հիսուսին, ճշմարիտ կյանքի հույսին,
Այնժամ դու կհամոզվես և սրտանց կաղաղակես: