Որոնում

686

1. Օ՜, ձայն տվեց Եհովա Աստված,
«Հիշի՛ր, Աբրահա՛մ, պայմանը կնքած:
Ճանապարհ ընկիր Մորիայի երկիր,
Իսահակ որդուդ ողջակեզ արա:

2. Լեռներից մեկին, որը ցույց կտամ,
Բացի՛ր սեղանը թանկ ողջակեզի,
Շտապի՛ր, Աբրահամ, երդումդ է դա,
Տերդ է պատվիրում, էլ մի՛ ուշանա»:

3. Իսահակ որդին, ժպիտը դեմքին,
Ծառաների հետ հոր առջևն ընկած,
Գնում էր Տիրոջ ցույց տված ճամփով,
Որ ողջակեզը հանկարծ չուշանա:

4. Ահա Մորիայի երկիրը հասան,
Հայրը և որդին սարը բարձրացան,
«Հայրի՛կ, դե ասա, ողջակեզն ո՞ւր է,
Չէ՞ որ մեզ հետ լոկ կրակի փայտ կա»:

5. «Ահա, ի՛մ որդյակ, լեռանը հասանք,
Աստված զոհելու գառը մեզ կտա»:
Ասաց ու կապեց Իսահակ որդուն,
Դանակը առավ նրան զոհելու:

6. Հանկարծ երկնքից հզոր ձայն լսվեց,
«Սպասի՛ր, Աբրահա՛մ, հիմա Ես գիտեմ,
Որ դու Աստծուց շատ ես վախենում
Ու Տիրոջ համար որդուդ ես զոհում:

7. Ահա թփերում գառն է արածում,
Ողջակեզ արա՛ Եհովա Աստծուն,
Օրհնում է Տերը քեզ ու քո որդուն,
Խաղաղությամբ դուք շտապեցե՛ք ձեր տուն»:

8. Տուն դարձան նորից հայրը և որդին`
Աստծո օրհնանքը վայելած կրկին:
Ճամփին հանդիպած ամեն մի մարդու
Վկայում էին. «Ճանաչե՛ք Աստծուն»:

Youtube ♪♫ ➤