Որոնում

688

1. Այս խոսքս հիշի՛ր, հիշի՛ր միալար,
Որ դու մեռնում ես ապրելու համար:
Հիշի՛ր` ով էիր դու այս աշխարհում,
Հիշի՛ր` հին մարդը քեզ ուր էր տանում:
Հիշի՛ր` խաչն էիր հանում Հիսուսին,
Մահվան սև լուծն էր դրված քո ուսին:
Որ փուչ մեկն էիր` քեզանով գերված,
Ավեր տուն էիր` հիմքդ խարխլված:
Դու ապրում էիր մեղքով միալար,
Եվ այս ամենը` մեռնելու համար:

2. Բայց եղավ մեկ օր, որ լույս ստացար,
Տիրոջից շնորհք ու հույս ստացար,
Լուսավորվելով` քեզ ճանաչեցիր,
Ապրածիդ համար խիստ ամաչեցիր:
Ատեցիր կյանքը` խղճուկ, վաղանցիկ,
Անոթդ սրբվեց, դարձավ թափանցիկ,
Ու Տերն երևաց այնտեղ Իր լույսով,
Քեզ մխիթարեց ու արեց հույսով,
Որ դու Իր ձեռքով կյանք պիտ ստանաս,
Եթե Իր խոսքի, սիրո մեջ մնաս:

3. Եվ Նա խոստացավ քեզ Իր մոտ տանել,
Հզոր բազուկով Իր գահին հանել:
Կտեսնես այնտեղ սուրբ եղբայրներին,
Կտեսնես այնտեղ հրեշտակներին,
Կտեսնես այնտեղ Տիրոջդ փառաց`
Սիրո կանթեղը Իր ձեռքում վառած:
Կտեսնես նաև Փրկչիդ վերքերը,
Որ պիտի պատմեն Հիսուսիդ սերը:
Եվ արժե մեռնել այդ սիրո համար,
Բայց մենք մեռնում ենք ապրելու համար: