Որոնում

690

1. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին,
Երկրից անցվոր` երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին:
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

2. Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր,
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

3. Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՜վ Շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,
Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

4. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Դրախտային պալատներում սպասում են իմ հոգուն:
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում` աղմուկի մեջ վայրենի,
Ա՜ խ, թե նորից գտնեմ ճամփան` դեպի էնտեղ, դեպի տուն:

Youtube ♪♫ ➤