Որոնում

701

1. Ո՛վ անպտուղ երկիր, չոր, անծայրածիր
Եվ ամայի, մռայլ՝ դո՛ւ, Վորկուտա,
Որ բռնեցիր ճիրաններում պողպատի
Աստծո համար հալածված սուրբ վկաներին:

2. Խավար երկիր, սակայն մեր շրթունքները
Քո ականջին անեծք չեն շշնջա,
Դաժան ձմռան քո սառը համբույրները
Աստծո որդկանց սրտում բարի հուշ կմնան։

3. Եվ չեն կարող հողմերը քո սառնաշունչ
Մեր սրտերում սուրբ կրակը մարել,
Մեր շուրջբոլորը ծակող փշալարերը
Անզոր են սուրբերի հոգին գերեվարել։

4. Օ՜, տե՛ս, հյուսի՛ս, քո լերկ տափաստաններում
Արդեն աճում են Սուրբ Խոսքի սերմեր,
Եվ ամայի ձգված անապատներում
Բերք կժողվեն գալիք օրերում սերունդներն։

5. Կգա օրը, կլսվի Տիրոջ ձայնը.
«Բա՛վ է, հյուսի՛ս, բա՛ց թող գերիներին,
Գարուն եկավ, առատ է Տիրոջ հունձքը
Գործի համար շուտով ճամփի՛ր որդիներիս»։

6. Ու կքանդվեն կապանքն ու շղթաները
Գերությունից որդիք կելնեն մարտի,
Ու զորություն կառնեն նրանց սրտերը,
Որ Սուրբ Խոսքը տանեն ազգերին։