Որոնում

704

1. - Լսե՛ք, ո՛վ մարդիկ, մի փափագ ունեմ,
Մի մեծ երազանք ու կարիք ունեմ,
Թե ինչքան կապրեմ ես այս աշխարհում`
Նույնիսկ այդ մասին չեմ էլ մտածում:
     Երբ կգա վերջը պանդուխտ օրերիս,
     Ես չեմ վախենա, չեմ տարակուսի,
     Գուցե աշխարհից կանուխ կգնամ,
     Իմ Տերս գիտե, ես չեմ ափսոսում
     Կամ կհեռանամ խոր ծերության մեջ,
     Բայց, միևնույնն է, Իրեն եմ սպասում:

2. Բայց այս կյանքի մեջ, այս սուղ օրերում
Մի բան եմ ուզում և խիստ փափագում,
Որ ամբողջ կյանքս Իրեն նվիրեմ,
Որ Իր վերքերը սրտումս կրեմ:
      Որ Նրա սիրով խենթացած լինեմ
      Ու Նրա սիրո խորանը լինեմ,
      Որ Տիրոջ խաչը ամեն օր կրեմ
      Եվ Իր հարության փառքը վայելեմ:
      Եվ Տիրոջ խաչը ամեն օր կրեմ,
      Միշտ ամենուրեք Իրեն դավանեմ:

3. Եվ այն փառավոր հանդիպման պահին,
Երբ որ կփարվեմ Իր սուրբ ոտքերին,
Ուզում եմ մի մեծ պսակ ունենալ,
Սուրբերի բազում խմբին միանալ:
     Ուզում եմ ընկնեմ ոտքերն Հիսուսի
     Ու այդ պսակը Իրեն նվիրեմ,
     Նրա վերքերը անվերջ համբուրեմ,
     Իր սուրբերի հետ հավիտյան ապրեմ,
     Նրա վերքերը անվերջ համբուրեմ,
     Իմ Տեր Հիսուսի սերը վայելեմ:

Youtube ♪♫ ➤