Որոնում

706

1. Հոգնել եմ արդեն, ես էլ ուժ չունեմ,
Այս ճանապարհին ես թուլացել եմ,
Գերի եմ ընկել ու չարչարվում եմ,
Ու ինձ թվում է, թե ներում չունեմ:

    Գիրկդ եմ ընկնում, ինձ փրկի՜ր (օգնիր), Հիսո՛ւս,
    Այս ճանապարհին չթողնես, Հիսո՛ւս,
    Սուրբ ձեռքերիդ մեջ պահի՛ր իմ կյանքը,
    Որ ոչ մի ոսոխ չխլի կյանքս:

2. Տկարացել եմ ու վիրավորվել,
Հիվանդ սիրտս եմ Քո առջև բերել,
Խոստովանում եմ` կարիքդ ունեմ,
Իմ այս վիճակից ես ամաչում եմ:

3. Հիմա նայում ես ուղիղ աչքերիս
Եվ իմ վիրավոր, զղջացող սրտին,
Ասում ես. «Որդի՛ս, Քո բարեխոսն եմ
Եվ Իմ արյունով Ես քեզ փրկել եմ»: