Որոնում

713

1. Բարի՛ Հովիվ, արդեն օրը հանգել է,
Հոտը հոգնած, սար ու ձորում ցրված է:
Գառնուկներդ անհամբեր Քեզ կսպասեն,
Ժողվի՛ր նրանց, տուն գնալու ժամն է:
Բարի՛ Հովիվ, արդեն ժամը հասել է,
Ցրված հոտը՝ գառնուկներդ հոգնած են,
Իրենց համար հանգստություն կփնտրեն,
Կանչիր նրանց, տուն գնալու ժամն է: (2)

2. Բարի՛ Հովիվ, մեկը հոտից կորել է,
Ձորում մոլոր անապաստան կշրջե:
Քո քաղցրաձայն սրինգին նա կսպասե,
Կանչիր արդեն, տուն գնալու ժամն է:
Բարի Հովիվ, մութը հոտին պատել է,
Սոված գայլը Քո կորածին սպառնում է,
Մեկնիր ձեռքդ, մինուճարին Դու օգնի՛ր,
Փրկի՛ր նրանց, տուն գնալու ժամն է: (2)