Որոնում

716

1. Ների՜ր Դու ինձ, ների՛ր,
Նորից մեղանչեցի:
Ների՜ր Դու ինձ, ների՛ր,
Նորից վշտացրեցի:
    Խաչիդ առջև կանգնած`
    Չգիտեմ ինչ ասեմ:
    Շատ եմ ես ամաչում,
    Ներումդ եմ խնդրում:

2. Բարի՜, չքնա՛ղ Հիսուս,
Սիրտը Քո Հայրական
Նորից վշտացրեցի,
Նորից ցավեցրեցի:
    Բայց սուրբ արյունը Քո
    Կարող է ինձ մաքրել,
    Կարող է ինձ սրբել,
    Նորից ինձ բարձրացնել:

3. Ա՜խ, մի՛ ծածկիր Քո երեսը,
Տե՛ր, ինձանից:
Ա՜խ, չեմ ապրի (ես առանց Քեզ: 2)
       Երգել 1-ին և 2-րդ կրկներգերը