Որոնում

739

1. Երբ մեղքի բեռը թոթափում ես ու
Խաղաղ աչքերով երկինք ես նայում,
Տեսնում ես այնտեղ հարազատ մեկին,
Որ քեզ սիրում է, չարից պահպանում:

2. Տեսնում ես Նրան, Ով հոժար կամքով
Բարեկամ դարձավ, եղավ կարեկից,
Եվ չնայելով հանցանքիդ չափին՝
Ազատեց անձդ կորստյան փոսից:

3. Տեսնում ես այնտեղ... Նրան ես տեսնում՝
Հայրական աչքով քեզ հետևելիս,
Նայում ես Նրան սրբացած սրտով
Ու ասում ես. «Հավետ Քոնն եմ, սիրելի՛ս»:

4. Քոնն է իմ կյանքը, Քոնն է իմ հոգին,
Այս մարմինն անգամ Քեզ է պատկանում,
Թող խոնարհվեմ ու ենթարկվեմ կամքիդ,
Քանի ապրում եմ մարմին-պատյանում:

5. Թող որ հոժարվեմ ամեն մի վայրկյան,
Հնազանդ լինեմ բոլոր խոսքերիդ
Եվ դառնամ խոհեմ ու խոնարհ այնքան,
Որ արժանանամ փառաց պսակին: