Որոնում

755

1. Հիսուսն Աստված էր երկնքում,
Փառաց Թագավոր տիեզերքում,
Մարդացավ, մարդուց խաչվեց,
Ինձ և քեզ համար անարգվեց:
    Խաչվեց, որ մենք հագնենք սրբություն,
    Իր արյունով էլ՝ բժշկություն,
    Ներեց, որ մաքուր ապրենք,
    Սիրեց, որ իրար սիրենք:

2. Սրբությունն այդ աստվածային,
Ու փրկությունն այդ երկնային
Հիսուսի շնորհքով շնորհվեց,
Սուրբ Հոգու գալով մեզ տրվեց:
    Հավիտյան է Տիրոջ մեծ սերը,
    Հավիտյան է ողորմությունը,
    Ներեց, որ մաքուր ապրենք,
    Սիրեց, որ իրար սիրենք: