Որոնում

768

1. Շատերն են ներկա հարսանիքին,
Սիրով են մասնակցում խնջույքին,
Այն խորհուրդն է երկնային,
Երբ կտեսնենք մեր Փրկչին:
Այն խորհուրդն է երկնային
Երբ միանանք Փեսային:

    Ճերմակ (3) թող լինեն
    Հանդերձներդ, ո՛վ հարս,
    Գլխիդ յուղը թող չպակասի,
    Ո՛վ իմ քույրիկ՝ հարս,
    Քանզի փեսան է եկել
    Նրան երկար ես սպասել,
    Ու սիրտդ ուրախություն է լցվել:
    Քանզի փեսան է եկել,
    Նա քեզ երկար է սպասել,
    Իր սիրտն էլ հրճվանքով է լցվել:

2. Ձեր կյանքում միայն բարիք տեսնեք,
Ձեր որդկանց որդիներին տեսնեք,
Աստծո Խոսքին վստահեք
Եվ երջանիկ լինեք:

***
1. Շատերն են կանչված հարսանիքին,
Քչերն են լինելու խնջույքին:
Ով ճերմակ հանդերձ ունի՝
Երկնքում կհայտնվի (Նա էլ երկինք կմտնի):
Ով ճերմակ հանդերձ ունի՝
Խնջույքին կմասնակցի:

    Ճերմակ (3) թող լինեն
    Հանդերձներդ, ո՛վ հարս,
    Գլխիդ յուղը թող չպակասի,
    Ո՛վ Քրիստոսի հարս,
    Քանզի Փեսան է գալու,
    Քեզ երկինք է տանելու,
    Երկնքում մեծ խնջույք է լինելու:

2. Հիշե՛ք այն իմաստուն կույսերին,
Որ լապտերում շատ յուղ ունեին:
Քանի ուշ չէ՝ պատրաստվի՛ր,
Լապտերում յուղ հավաքի՛ր,
Քանի ուշ չէ՝ պատրաստվիր,
Քո Փեսային դու սպասիր:

Youtube ♪♫ ➤