Որոնում

769

1. Երկնքի անպատմելի փառքերը թողեցիր ու
եկար մարդացար,
Դու՝ Աստծո Գառ, բայց անարգ խաչափայտին
անխոս արժանացար,
Սև մշուշից Գողգոթայի, Աստծո՛ Որդի, անհուն սերդ
երևաց,
Հալածեցին անմեղ հոգիդ, Քո մարմինը խոցեցին,
խոշտանգեցին,
Մարմնից հոսած արյան շիթերն անդառնալի
կորստից ազատեցին:

    Սուրբ Արյունդ (3) մեզ մաքրել է մեղքերից,
    Սուրբ Արյունդ (3), որ հոսեց Քո վերքերից:
    Ո՞վ է լսել (2) այդքան ներող ու համբերող թանկ անուն,
    Ո՞վ է տեսել (2) այսքան մաքրող ու սրբացնող
       սուրբ արյուն:

2. Երիտասա՛րդ, Աստծուն ամբողջ էությունդ, սիրտդ ու
հոգիդ նվիրի՛ր,
Նրա արած անզուգական, անպատմելի գործերը
մի՛ մոռացիր,
Մի՛ մոռացիր, որ գալու է ժամն այն ահեղ
դատաստանի ու հաշվի,
Պահանջելու է Նա քեզնից գինն այն Իր Որդու
թափած Սուրբ Արյունի: