Որոնում

775

1. Ինչքան հաճախ Քո Հոգին
Հպարտության համար իմ
Ծածուկ տեղերում անխոս
Պիտի նեղվի ու լացի:
    Խոնարհվել եմ ես ուզում,
    Քեզ փարվել եմ ես ուզում,
    Քեզ հետ ձուլվել եմ ուզում,
    Ի՛մ Հիսուս:

2. Ուժերով իմ մարդկային
Երբ փորձում եմ խոնարհվել,
Խորացնում եմ ավելի
Անմխիթար վիճակն իմ:
    Խոնարհվել եմ ես ուզում,
    Քեզ նմանվել եմ ուզում,
    Խոնարհ ու հեզ իմ Փրկիչ,
    Տե՛ր Հիսուս:

3. Բավ է արդեն, ո՛վ իմ Տեր,
Որ ինքս ինձ համոզեմ,
Թե քայլում եմ Քո ճամփով՝
Խոսքերիդ մեջ մնալով:
    Ազատի՛ր ինձ ինձանից,
    Ազատի՛ր ինձ իմ եսից,
    Ազատի՛ր ինձ այս բեռից,
    Ի՛մ Հիսուս:

Youtube ♪♫ ➤