Որոնում

777

1. Տե՛ր, ես կանգնած եմ Քո գահի առջև,
Բացում եմ սիրտս, կյանքս քեզ տալիս:
Տե՛ր, խոնարհվում եմ Քո սիրո առջև,
Ձեռքերս վեր՝ երկրպագում եմ Քեզ:

    Տեր Հիսուսին, Տեր Հիսուսին
    Կուզեմ ես նմանվել,
    Կամքը Նրա այս աշխարհում միշտ կատարել
    Եվ անդադար Նրա խոսքով կյանքում առաջնորդվել,
    Փառքը Նրա ամբողջ աշխարհում տարածել:

2. Երբ ես նայում եմ Քո հրաշքներին,
Բոցավառվում է սիրտը իմ կրկին,
Եվ արթնանում է իմ քնած հոգին,
Կարծես ճախրում է և ցնծում կրկին: