Որոնում

778

Էլմ.253
1. Օտար եմ ու պանդուխտ
Երկրի վրա, ամեն տեղ,
Եզրի մը վրա ոսկեա
Գտնվի տունս շքեղ:
Դեսպան մը այն երկրին
Ըլլալու եմ ղրկված,
Արքայիս գործովն եմ եկած:

    Այս է պատգամս ահա ձեզի,
    Հրեշտակներու խիստ ցանկալի,
    «Հաշտվեցեք»,-խնդրեմ,
    Կըսե Տերս ու Արքաս.
    «Աստծո հետ հաշտվեցեք»:

2. Արքայիս պատվերն է,
Որ մարդիկ լրջորեն
Զղջան ու ետ դառնան
Մեղքերու հրապույրեն:
Եւ ան որ հնազանդի,
Պիտ’ իշխե դարեդար,
Այս է գործս Արքայիս համար:

3. Սարոնի դաշտեն շատ
Ավելի չքնաղ է
Հայրենիքս մնայուն,
Ուր ցնծում կտիրե:
Տերս կըսե, թե ինչպես
Կընդունվինք մենք այն վայր,
Այս է գործս Արքայիս համար: