Որոնում

787

1. Ո՞վ եմ ես, որ երգեմ
Այդքան մեծ սերդ անհուն.
Ո՛չ մտքով, ո՛չ լեզվով
Չեմ կարող այն պատմել:
      Ընդունի՛ր իմ հոգու
      Կարոտած սիրո երգը,
      Որ բխում է իմ մեջ
      Սուրբ Հոգուդ հպումով:
      Թող Հոգիդ իմ սրտում
      Երգի այս սիրո երգը,
      Ասի. «Քեզ սիրում եմ
      Անսպառ կարոտով»:

2. Գիտեմ, որ չի պատմի
Երգս ողջ սերդ անմար,
Բայց լռել չեմ կարող,
Երբ հոգիս է երգում:

3. Չեմ կարող չերգել,
Այրվում է ներսս ամբողջ,
Ո՞նց լռեմ՝ չերգեմ,
Հոգիդ է բորբոքում:

Youtube ♪♫ ➤