Որոնում

791

      Էլմ. 199
1. Երգ մը ունիմ, զոր շատ երգել կսիրեմ,
Երբ սիրտս ուրախ է, ցնծմամբ լեցուն եմ,
Ուժ մը ունիմ իմ այս սորված երգս նոր,
Կփարատե ցավ ու խավարս բոլոր:

    Ո՜հ, այն նոր, նոր երգն (2)
    Կերգեմ զայն հիմա հետն փրկյալ խումբին՝
    Զորություն և փառք արժան է Գառնուկին,
    Փառք և պատիվ մորթված Գառնուկին:

2. Հայրենի երգեր ինծի քաղցր են,
Երբ լսեմ զանոնք, զիս կուրախացնեն,
Բայց ունիմ երկինս հայրենիք վսեմ:
Միշտ կերգեմ Իր երգն ու սաղմոս կըսեմ:

3. Ինչո՞ւ լուռ կենամ և ինչո՞ւ տրտմիմ,
Երբ կուրախացնե զիս օրհնյալ Տերն իմ,
Ցուցուց պալատներն երկնից անհամար,
Ըսավ. «Հատ մըն ալ կա քեզի համար»:

4. Մահաշուք ամպեր երբ զիս կպատեն,
Կը տեսնեմ փայլը իմ տանս ոսկեղեն,
Խավարին մեջեն կը ծագի մի լույս,
Որ կուտա ինծի երկնային տանս հույս: