Որոնում

794

     Հ.Ե 25, Էլմ. 537
1. Շնորհաց աթոռ փնտրողը
Նրան ամեն տեղ կգտնի,
Երբ որ ենք մենք աղոթող,
Տերն է մեր մեջ ներկա:

2. Թե հարուստ ենք, թե աղքատ,
Թե առողջ կամ թե տկար,
Երբ կանչում ենք անընդհատ,
Տերն է միշտ մեր մեջ ներկա:

3. Երբ ճարերս հատնում են,
Ու ինձ հանգիստ չկա,
Թող ուժերս ինձ չլքեն,
Զի իմ Տերս է միշտ ներկա:

4. Ո՛վ հոգիս, եկ դու Փրկչին,
Ինչ տագնապ էլ վրադ որ գա,
Նա քեզ մենակ չի թողնի,
Զի մեր Տերն է միշտ ներկա: