Որոնում

797

1. Կգա՞ս դու ինձ հետ, երբ ուրախ օրեր
Ժպտալով կանցնեն՝ վառ հուշեր թողած
Եվ կհանդիպեն սաստիկ ալիքներ,
Մրրիկ՝ ծովերում մութ, ամպով պատած:

2. Կգա՞ս դու ինձ հետ, երբ ինձ վիճակվի
Թափառել անտուն օտար երկիրներ:
Հոգնած, տանջված լուծը Քրիստոսի
Տանել անտրտունջ, հալածվել ինձ հետ:

3. Կգա՞ս դու ինձ հետ, երբ մթին բանտում,
Ուր արև, լուսին չեն փայլում երբեք
Երկար տառապեմ ես դաժան բանտում,
Կգա՞ս կիսելու ցավերս մեկ-մեկ:

4. Եվ ճամփի վերջին, հաղթության ժամին,
Հարության սկզբին, լուսափայլ օրին,
Բեհեզը հագած, պսակը գլխին,
Երգը գառնուկի կերգեն միասին: