Որոնում

798

1. Ահա գալիս է Որդին Աստծո
Լուսե պսակով Իր արքայական,
Գալիս է սիրով մեզ տուն տանելու՝
Քաղաքը ոսկե, տիեզերական:

    Թող երգեր հնչեն մանկան շուրթերից,
    Թող գոչեն. «Փա՛ռք Քեզ, սուրբ ես, օվսաննա՜,
    Մենք մանուկներն ենք՝ ծնված այն Հորից,
    Ում փառքը մեր մեջ կհավերժանա»:

2. Ինչպես տենչում է ամեն երեխա,
Անհամբերությամբ փարվել հոր կրծքին,
Այնպես էլ ամեն Հոգուց ծնվածը
Տենչում է փարվել Հիսուսի կրծքին:

3. Եկե՛ք միաբան աղոթք բարձրացնենք
Եվ քնարերգենք Դավիթի նման,
Ողջ մարդկությանը սիրով հասկացնենք՝
Հիսուսն է հոգու կրակը վառման: