Որոնում

801

     Հ.Ե. 292, Էլմ. 532
1. Արթնցի՛ր, կանցնի գիշերը,
Լերանց վրայեն գոչեն դետերը.-
«Երուսաղե՛մ, շուտ արթնցի՛ր»:
Մութն լսեց այս արձագանքը,
Եվ խոր գիշերն զգաց հրճվանքը.-
«Խավարն կանցնի, ելե՛ք, կույսեր.
Փեսան կուգա, ելե՛ք,
Լույսերը վառեցե՛ք.
Ալելուիա:
Օ՜ն, ընթրիքին պատրաստ եղեք,
Որ դուք փառքով հարսնիք մտնեք»:

2. Լսելով դետին գոչումը՝
Սիրտ Սիոնի ցնծմամբ լեցուն է.
Կանգնի զվարթ ստվերներեն,
Զի իր Տերն, որ զինք սիրած է,
Փառքով և հաղթական եկած է:
Լույս ծագեցավ, իր աստղն ելավ.-
«Ողջույն, ողջույն Քեզի,
Հիսուս Աստվածորդի.
Ալելուիա»:
Ցնծմամբ կուգանք, Տեր շնորհալի,
Ընթրիքդ՝ վայել ի հանդիսի: