Որոնում

811

1. Գանձերն այս աշխարհի կժանգոտվեն,
Հույսդ՝ հիասթափություն, երազանքդ փոշի կդառնա,
Բայց կա մեկը՝ հավիտյան անփոփոխ Իր էությամբ,
Ու մի օր ամեն ծունկ կծռի, և ամեն լեզու կդավանի:

     Տե՜ր Հիսուս, Դու նույնն ես
     Երեկ և այսօր և հավետ:

2. Խաչվելով` Նա ազատեց մեզ մահից:
Գերեզման իջավ Աստծո Որդին`լքված, անարգված մարդկանցից:
Օ՜, բայց մահը չէր կարող մարել փրկող այդ սերը,
Եվ Տերը հարություն առավ, փրկեց մեզ մահվանից: