Որոնում

812

1. Կուզեմ երգել այն մասին,
Թե ինչպես ապրում եմ,
Երազանքով սիրո խորհում եմ,
Անցնում են կյանքիս օրերը,
Այս անդարձելի ժամերը:
Կարոտ հոգիս դարձյալ տրտում է,
Փորձության մեջ խեղդվում եմ,
Փուշերուն մեջ տանջվում եմ,
Բայց խորհուրդ կանցնի մտքես.
Որ Դու կաս, ի՛մ Տեր:

2. Երբ աչքերս փակում եմ,
Խավարի մեջ տեսնում եմ
Քո վեհ լուսո հայացքը, Տեր իմ,
Դու իմ կյանքի աղբյուրն ես,
Հոգուս մեջ լույս տվողն ես,
Նվաղյալ սրտիս հույս շնորհողն ես:
Այնժամ աչքերս բացում եմ,
Մենությունս տեսնում եմ,
Բայց խորհուրդ կանցնի մտքես.
Որ Դու կաս, իմ Տեր:

3. Մթագնած կյանքս տենում եմ,
Համոզմունքով հայտնում եմ,
Սիրուդ պակասն ունեմ ես, Տե՛ր իմ,
Ուստի կուզեմ Քեզ մոտ գալ
Իմ անխաղաղ հոգովս,
Որ ինձ հաղթող դարձնես Դու, Տե՛ր իմ:
Դժվար լինի իմ ճամփան՝
Հոգ չեմ անում, վստահ եմ ես,
Որ Դու կաս, իմ Տեր: