Որոնում

816

      Էլմ. 436, Հ.Ե 102
1. Այլ ապավէն ես չեմ ուզեր,
Բայց Յիսուսի արիւնն ու սէր.
Ոչ, չե՛մ ուզեր ուրիշ խոստում,
Այլ միայն Անո՛ր անուանն յենում:

     Անշարժ վէմին յենում միայն,
     Ուրիշ հիմեր են միշտ ունայն:

2. Երբ ընկըղմիմ մէջ խաւարին,
Հայեացքս յառիմ Իր լոյս դէմքին,
Ու, երբ գոռան մրրիկ ու հով,
Մնայ խարիսխս ապահով:

3. Խոր հոսանքէն այս մութ կենաց
Կ’անցնի՛մ՝ միայն Ի՛ր ուխտին յենած,
Հոգ չէ, ցնդին իմ շատ յոյսերս,
Ինքն է անշարժ իմ Յոյսս ու Սէրս:

4. Ու երբ հնչեն վերջին փողեր,
Զիս չեն գրաւեր մահուան դողեր,
Զի Իր արեամբ սրբված, արդար,
Պիտի գովեմ զԻնք անդադար: