Որոնում

827

1. Ապրելով այս չար աշխարհում`
Գնում էի կորուստ հավիտյան,
Բայց Տեր Հիսուսը ինձ կանչեց
Ու տվեց ինձ կյանք աննման:
     Ասաց. «Ներում եմ քեզ, որդի՛ս,
     Դարձի՛ եկ, եղի՛ր Ինձ նման»,
     Ասաց. «Սիրում եմ քեզ, որդի՛ս,
     Թե սիրես` կապրես հավիտյան»:

2. Այնժամ մեղքերս ես տեսա,
Իմ չար լինելը հասկացա,
Աչքերս դեպ երկինք հառած`
Սիրտս բացեցի Քո առաջ:
     Զղջում եմ, Հիսո՜ւս, սիրելի՛ս,
     Մեղավոր եմ ես Քո առաջ,
     Ներիր ինձ, Հիսու՛ս, սիրելի՛ս,
     Ներիր սիրովդ անսահման:

3. Ասաց՝ ներում եմ քեզ, որդի՛ս,
Տվել եմ Ես քեզ թողություն,
Գամված ձեռքերիս դու նայիր,
Շնորհել եմ Ես քեզ փրկություն:
     Հավիտյան փառք Քեզ, Տե՛ր Հիսուս,
     Տվեցիր հոգուս կյանք և լույս,
     Շնորհակալ եմ Քեզ, ի՛մ Հիսուս,
     Տվեցիր երկնային մեծ հույս: