Որոնում

832

1. Քո խոսքը մեզ համար կյանք է,
Քո խոսքի հոգին շնորհք է,
Ապրենք Քո խոսքի սուրբ կյանքով,
Քեզ միշտ գովենք, Քեզ գովերգենք:

     Ա՜խ, ինչպե՞ս մենք Քեզ ուրանանք,
     Սուրբ Հոգուդ սերը մոռանանք,
     Դու որպես Սուրբ Հայր մեր սրտում
     Փառք ու պատիվ ես մեզ համար:

2. Մեզ համար Դու խաչը ելար,
Քո կյանքը մեզ պարգևեցիր,
Արդարության հանդերձ տվիր,
Որ մենք ապրենք ու Քեզ գովենք:

3. Թվում է, թե մենք ապրում ենք,
Բարիք ենք գործում, օրհնում ենք:
Եթե Դու մեր մեջ չգործես,
Քո կամքով մենք ինչպե՞ս գործենք:

4. Առաքյալները մեզ եկան,
Քո խոսքը մեր ազգին բերին:
Եկեղեցին Հայոց տան մեջ
Քո խոսքի հոգով հաստատվեց։