Որոնում

839

1. Թե ապրել ես փշրված սեր, կոտրված կյանք,
Կամ փնտրածդ գուցե դու դեռ չես գտել,
Թվում է՝ մարել է հույսդ վերջին,
Նայի՛ր մի պահ Խաչյալ Հիսուս Փրկչին:

2. Ժամանակն է հասկանաս՝ զուր չես ապրում,
Եվ իմացի՛ր, թե ում ես դու ծառայում,
Ժամանակն է լսես կանչը Հիսուսի,
Շեղված կյանքիդ անիվը Ինքը կուղղի:

3. Հույսդ երբեք փուչ աշխարհին չդնես,
Մտերիմներդ անգամ բարև չեն տա քեզ,
Լա՛վ իմացիր, ի՛մ սիրելի, ում հետ էլ լինես՝
Տեր Հիսուսից հավատարիմ չի լինի քեզ:

4. Հանդիպումը խաչի մոտ է, դե շտապի՛ր,
Լցված սիրտդ Նրա առջև դատարկիր,
Ասա՝ Հիսո՛ւս, արյունովդ Դու ինձ փրկիր,
Եվ դժոխքից հավիտյան ինձ ազատիր: